Կայացավ ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Օգոստոսի 31-ին կայացավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գիտական խորհրդի նիստը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը։
1. «Ուսանողի գնահատման և ակադեմիական ազնվության քաղաքականության» քննարկում և հաստատում։
2. Նոր կրթական ծրագրերի քննարկում և հաստատում՝ հետևյալ մասնագիտությունների գծով․
- Արվեստաբանություն;
- Գեղանկարչություն;
- Գրաֆիկա;
- Քանդակագործություն;
- Դիզայն;
- Ինտերիերի դիզայն;
- Համակարգչային գրաֆիկա;
- Դեկորատիվ կիրառական արվեստ (Խեցեգործություն):
3. Ասպիրանտ Իրինա Շախնազարյանի թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարի նշանակման հարցի քննարկում և հաստատում։
4. Պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթ։