«Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողով
Ռուսաստանի Դաշնության երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 2- 8-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը:
Համաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են՝
- Գործընկերություն՝ հանուն կրթության և կարողությունների (հմտությունների) զարգացման: Մարդկային ներուժի նոր դերը:
- Համագործակցություն և երիտասարդական ձեռներեցային գործընկերություն:
- Կայուն զարգացում, շրջակա միջավայր, գիտակցված սպառում:
- Երիտասարդության ձայնը. ժամանակակից մեդիա և հաղորդակցության միջոցներ:
Համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ բաղկացած 10 անդամներից: Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը: Երևան-Օրենբուրգ-Երևան ճանապարհածախսը հոգում է մասնակիցը, իսկ կեցության, սննդի և Օրենբուրգում տեղափոխության ծախսերը՝ հրավիրող կողմը:
Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2021 թվականի հունիս 30-ը կարող են youth@escs.am էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում նշել «Օրենբուրգ», «Eurasia Global» և անուն, ազգանուն) ուղարկել ինքնակենսագրական և էսսե՝ վերը նշված թեմատիկ ուղղություններից մեկի վերաբերյալ: