4 տարի բակալավրիատ
2 տարի մագիստրատուրա
ՀԳՊԱ-ն առաջարկում է Քանդակագործություն մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` ուսուցման առկա հիմունքով: Կրթական ծրագրերում հիմնական շեշտը դրվում է այն հմտությունների զարգացման վրա, որոնք թույլ կտան ստեղծել հաստոցային, մոնումենտալ, անիմալիստական և դեկորատիվ քանդակներ: Ուսանողները կատարում են անտիկ քանդակների կրկնօրինակներ: Քանդակում են բնորդներ, ինչպես առանձին ֆիգուրատիվ, այնպես էլ հորինվածքային աշխատանքներում:
Ուսանողներն ուսումնասիրում են մարդու մարմնի կառուցվածքը, համաչափությունը և պլաստիկան: Ուսումնառության ընթացքում նրանք ձեռք են բերում կերպարի գեղարվեստական առանձնահատկությունների բացահայտման հմտություններ: Կրթական ծրագրի հիմքում ընկած է նաև ճարտարապետական նախագծերում քանդակի կիրառումը:
Բակալավրիատի 4-րդ տարում իրականացվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն: Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական թեզի կամ ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի պաշտպանության ձևով: Կոմպոզիցիոն աշխատանքի դեպքում շրջանավարտը ներկայացնում է ընդարձակ բացատրագիր կամ պաշտպանության ներկայացրած աշխատանքի հետ առնչվող հետազոտական ուսումնասիրություն: Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մասնագիտական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին նշանակվում է ղեկավար և ընդդիմախոս: Անհրաժեշտության դեպքում նաև՝ բնորդ: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը, չափերը հաստատում է Քանդակագործության ամբիոնը:
Դասընթացներ
Բակալավրիատ
Առարկաներ (4 տարի) | Կրեդիտներ (240 կրեդիտ) |
Հայոց լեզու և գրականություն | 4 կրեդիտ |
Հայոց պատմություն | 4 կրեդիտ |
Ֆիզկուլտուրա | – |
Փիլիսոփայություն | 2 կրեդիտ |
Քաղ. պաշտպանություն և ԱԻ հիմունքներ | 2 կրեդիտ |
Ինֆորմատիկա | 2 կրեդիտ |
Բնապահպանության հիմունքներ | 2 կրեդիտ |
Հեռանկարչություն | 4 կրեդիտ |
Հնագ, հին շրջանի և միջնադարի արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIX դդ հայ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
XV-XXI դդ արտ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
XX-XXI դդ հայ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
Գծանկարչություն | 53 կրեդիտ |
Քանդակագործություն | 65 կրեդիտ |
Կոմպոզիցիա | 32 կրեդիտ |
Պլաստիկ անատոմիա | 4 կրեդիտ |
Ճարտարապետական նախագծում | 4 կրեդիտ |
Հարթաքանդակ | 2 կրեդիտ |
Անիմալիստական քանդակ | 4 կրեդիտ |
Կամընտրական դասընթացներ | 8 կրեդիտ |
Ուսումնական պրակտիկա | 12 կրեդիտ |
Նախադիպլոմային պրակտիկա | 26 կրեդիտ |
Դիպլոմային | 4 կրեդիտ |
Մագիստրատուրա
Առարկաներ (2 տարի) | Կրեդիտներ (120 կրեդիտ) |
Գեղագիտություն | 2 կրեդիտ |
Հետազոտության մեթդներ | 6 կրեդիտ |
Կոմպոզիցիա | 38 կրեդիտ |
Ճարտարապետական նախագծում | 4 կրեդիտ |
Պորտֆոլիո նախագիծ | 2 կրեդիտ |
Կամընտրական դասընթացներ | 4 կրեդիտ |
Հետազոտական աշխատանք | 32 կրեդիտ |
Մագիստրոսական թեզի և նախագծի պատրաստում | 28 կրեդիտ |
Թեզի պաշտպանություն | 2 կրեդիտ |
Կոնտակտներ՝
Կերպարվեստի ֆակուլտետ
Դեկան՝ պրոֆ. Էդիկ Վարդանյան
Հեռ. (+37410) 58 07 86
Քանդակագործության ամբիոն
Վարիչ՝ Գետիկ Բաղդասարյան
Հեռ․ (+37410) 58 63 89