ՀԳՊԱ-ն ուսումնական և արտադրական պրակտիկաներ է կազմակերպում բակալավրիատի ուսանողների համար: Առաջին, երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները յուրաքանչյուր ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում հնարավորություն են ունենում 4 շաբաթյա ուսումնաարտադրական պրակտիկա անցնել ՀՀ մի շարք հայտնի և առաջատար արտադրություններում, ֆաբրիկաներում, ընկերություններում և թանգարաններում:
Բակալավրիատի 4-րդ տարվա ավարտին ՀԳՊԱ-ի ուսանողներին հնարավորություն են ընձեռում անցնել նախադիպլոմային պրակտիկա, որի ընթացքում նրանք կարողանում են տարբեր կազմակերպություններում ծանոթանալ աշխատանքին՝ այդպիսով պատրաստելով իրենց դիպլոմային աշխատանքները:
Մի շարք կազմակերպություններ համագործակցում են ՀԳՊԱ-ի հետ և հնարավորություն տալիս ուսանողներին անցկացնել պրակտիկա․
- Քանաքեռի կարի ֆաբրիկա
- Բուսաբանական այգի
- «Յուրկա» կահույքի արտադրություն
- Ավտոբեռնիչ ՓԲԸ
- «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա
- «Ֆիրատ» ՍՊԸ
- «Մանե Թայլս» ՓԲԸ
- Երևանի կենդանաբանական այգի
- Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն
- ՀՀ ազգային պատկերասրահ
- «Տիգրան Մեծ» հրատարակչություն
- Արա Օհանյանի լաբորատորիա
- Արզնու ապակե տարաների գործարան
- Արտաշատի կերամիկայի գործարան
- Տաշիրի կարի արտադրամաս
- Տաշիրի/Տիրամայր Հայաստան կենտրոն
- Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ
Ուսումնական և արտադրական պրակտիկայում ուսանողների կատարած աշխատանքները գնահատվում են պրակտիկայի ղեկավարի հաշվետվության և ուսանողների ներկայացրած աշխատանքների համաձայն: