ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի ուսանողներ և աշխատակիցներ,
ՀՀ Ֆրանսիայի դեսպանատան հովանավորությամբ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան իրականացնելու է նոր ծրագիր Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման ազգային ինստիտուտի հետ։ Այս կրթական ծրագիրը ներառում է ուսուցում, վերապատրաստում (formation) երեք ուղղություններով ՝ ռեստավրատորի, թանգարանների և գրադարանների համադրողի։
Ծրագիրը կյանքի կոչելու համար հայտարարվում է մրցույթ այն ուսանողների և աշխատակիցների միջև, որոնք տիրապետում են ֆրանսերեն լեզվին, (A1, A2, B1, B2 մակարդակներին համապատասխան)։ Եթե անգամ ունեք անգլերեն լեզվի B1, B2 մակարդակ և պատրաստ եք սովորելու ֆրանսերեն, անգլերենի հիմքի լավ իմացության դեպքում, կարող եք նույնպես դիմել և մասնակցել մրցույթին։
Երկրորդ նախապայմանը՝ աշխարհայացքի և կայուն համոզունքների շնորհիվ մրցույթի մասնակիցը դրսևորելու է սեփական գաղափարների, հայացքների և սկզբունքների նկատմամբ մեծ վստահություն և նպատակին հասնելու վստահելի հաստատակամություն։
Երրորդ նախապայմանը՝ գիտելիքները և հմտությունները մենաշնորհ չդարձնել։ Վերադարձից հետո փոխանցել տեսական և գործնական կերպով ուսանողներին նաև աշխատակիցներին։
Ցանկացողներին խնդրում եմ գրել հետևյալ էլեկտրոնային փոստին՝ marpatv@gmail.com
Մասնակցության համար դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի օգոստոսի 20-ը։
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք ուսումնասիրել հետևյալ կայքը՝ Institut National du Patrimoine https://www.inp.fr/
Ստորև ներկայացնում ենք այն հմտություններն ու գիտելիքները, որոնք ձեռք են բերվելու Ֆրանսիայում վերապատրաստման շնորհիվ։
1․ ՌԵՍՏԱՎՐԱՏՈՐ- ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ
Արվեստի ստեղծագործությունների վերականգնող/ռեստավրատոր/, ով նպատակ ունի վերականգնել հին ու քայքայված առարկայի սկզբնական տեսքը: Կախված ուսանողի մասնագիտությունից՝ նա կարող է աշխատել կահույքի, նկարի, կերամիկայի, վիտրաժի, քանդակի, հին գրքի, գոբելենի, հուշարձանի, լուսանկարների հետ։
2․ ՀԱՄԱԴՐՈՂ-ԿՈՒՐԱՏՈՐ
- Թանգարանների համադրողի գործունեությունն է, պահպանել, ուսումնասիրել, գույքագրել , հարստացնել և կարևորել այն հավաքածուները, որոնց համար պատասխանատու է, նպատակն է ապահովել ճանաչումը , որպես մենեջեր կազմակերպել վերականգնումը, անցկացնել սեմինարներ, ժողովներ, զբաղվել նմուշների ձեռքբերմամբ: Կազմակերպել ցուցահանդեսներ։
- Հնագիտության համադրող
- Պատմական հուշարձանների համադրող
Գրադարանների համադրող
- գրադարանի հավաքածուների ձեռքբերում, պահպանում ․
- ներդրում հանրային ընթերցանության առցանց հարթակի ստեղծման և հարստացման գործում.
- առցանց և in situ/տեղույն վրա/ ցուցահանդեսների կազմակերպում, համակարգում և մոնիտորինգ.
- տարբեր հանրային ընթերցանության վայրերում այցելուների համար առաջարկի կազմակերպում, համակարգում և մոնիտորինգ՝ համագործակցելով գրադարանավարների հետ.
- մուլտիմեդիա հավաքածուների հանրայնացում
- Հանրության համար բաց դասընթացների, կոնֆերանսների, նոր հրատարակությունների, ժողովածուների վերաբերյալ ներկայացում.
- Արխիվների, որը հավաքում է պետական կամ մասնավոր փաստաթղթեր, դասակարգում, պահպանում և հասանելի դարձնում հանրությանը։