Հոգնած ես՝ ծաղիկներ նկարիր
Լեոնարդո դա Վինչիի մտքերը կենտրոնացնելու մեթոդը
Վերածննդի հանճար Լեոնարդո դա Վինչին ոչ միայն արվեստի ու գիտության ոլորտներում է անգնահատելի ներդրումներ արել։ Հոգեբանության ոլորտը ևս չի խուսափել նրա ուշադրությունից։ Դա Վինչին ուղեղն ու հոգին ներկերի ու վրձնի միջոցով բուժելու հասարակ ուղի է մշակել, որը 23 կետ է պարունակում։ Ժամանակակից հոգեբանները նշում են, որ այս մեթոդը միանգամայն ողջունելի է։ Այն բեռնաթափում է ուղեղի, նյարդերի և հոգեկան աշխարհի լարվածությունը, և գործում է բոլոր պարագաներում։
Եվ այսպես…
- Հոգնած ես՝ ծաղիկներ նկարիր։
- Բարկացած ես՝ գծիր։
- Ցավեր ունես՝ ծեփիր։
- Ձանձրանում ես՝ տարբեր գույներով ծածկիր թուղթը։
- Տխուր ես՝ ծիածան պատկերիր։
- Վախենում ես՝ տարբեր կտորներից ապլիկացիաներ պատրաստիր։
- Տագնապ ես ապրում՝ տիկնիկ սարքիր։
- Վրդովված ես՝ թուղթը մանր կտորների պատռիր։
- Անհանգստանում ես՝ օրիգամի պատրաստիր։
- Լարված ես՝ նախշազարդեր նկարիր։
- Կարևոր բան ես ուզում հիշել՝ լաբիրինթոս նկարիր։
- Հիասթափված ես՝ կրկնօրինակիր որևէ կտավ։
- Հուսահատված ես՝ ճանապարհներ նկարիր։
- Անհրաժեշտ է որևէ բան հասկանալ՝ մանդալաներ նկարիր։
- Ուզում ես արագ վերականգնել ուժերդ՝ բնանկար պատկերիր։
- Սեփական զգացմունքներդ հասկանալ ես ջանում՝ ինքնանկար նկարիր։
- Ուզում ես հիշողությանդ մեջ ամրապնդել պահը՝ գունային բծեր պատկերիր։
- Մտքերդ համակարգելու անհրաժեշտություն ես զգում՝ քառակուսիներ ու վեցանկյուններ նկարիր։
- Ցանկություններդ ես ուզում ճշգրտել՝ կոլաժ պատրաստիր։
- Մտքերդ հավաքել ես ուզում՝ կետեր պատկերիր։
- Իրավիճակից ելք ես փնտրում՝ շրջանակներ ու ալիքներ նկարիր։
- Զգում ես, որ դոփում ես տեղում, և առաջընթաց է անհրաժեշտ՝ պարույրներ նկարիր։
- Նպատակիդ վրա կենտրոնանալ է պետք՝ ցանցեր ու թիրախներ նկարիր։