Հարգելի ուսանողներ
ՀԳՊԱ ռեկտորատի նիստով որոշվել է`
Ընդառաջել 2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դրությամբ ֆինանսական պարտքեր կուտակած ուսանողներին և երկարաձգել վճարման վերջնաժամկետը մինչև 2024թ. օգոստոսի 20-ը։
Տեղեկացնում ենք, որ ֆինանսական պարտավորությունները չկատարած ուսանողների հանդեպ կիրառվելու են տուգանքներ` ընդհուպ մինչև հեռացում Ակադեմիայից:
Այն ուսանողները, ովքեր հարգելի և հիմնավորված պատճառով ի վիճակի չեն լինի մարել պարտքը նշված ժամկետում, պարտադիր պետք է ներկայացնեն գրավոր դիմում ռեկտորի անունով` ներկայացնելով համապատասխան հիմքերը: Այդպիսի յուրաքանչյուր դեպքը ուսումնասիրվելու է ռեկտորատի նիստում:
Հարգանքով` ՀԳՊԱ ռեկտորատ