Հայտարարություն
Սույն թվականի հունվարի 29-ին, ժամը 13։00-ին՝ Հայկական պետական տնտեսագիտական համալսարանում (ք․ Երևան, Նալբանդյան 128, «Կառավարում» ֆակուլտետ, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա «Профессия инвестиционного аналитика: особенности работы и карьерные возможности» խորագրով վարպետության դասը, որը կվարի «Institutional Investor» պարբերականի վերլուծաբան, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի դասախոս Ա․ Կուդրինան։ Միջոցառմանը մասնակցության են հրավիրվում բարձրագույն ուսումնական հաստատությունների բոլոր ցանկացող ուսանողները։