4 տարի բակալավրիատ
2 տարի մագիստրատուրա
ՀԳՊԱ-ն առաջարկում է համակարգչային գրաֆիկա մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցմամբ, որի նպատակն է պատրաստել բարձր որակավորման մասնագետներ համակարգչային գրաֆիկայի, եռաչափ գրաֆիկայի (3D), WEB կայքերի նախագծման և արդյունաբերական արտադրանքի փաթեթավորման, ֆիրմային ոճերի ձևավորման, համակարգչային գովազդի, էլեկտրոնային բիզնեսի և այլ ոլորտների համար:
Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում ուսանողների գեղագիտական ընկալումների, ինչպես նաև մտահղացումները համակարգչային նախագծերի վերածելու ունակությունների զարգացմանը:
Ուսանողները սովորում են կոմպոզիցիոն նախագծերում օգտագործել ժամանակակից ավտոմատացված տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Պրակտիկաներն ուսանողներին տալիս են բավարար հմտություններ արդյունաբերական տարբեր բնագավառների և մասնավոր սեկտորի աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու համար:
Բալակավրիատի 4-րդ տարում իրականացվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն: Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի ներկայացման և մագիստրոսական թեզի և պաշտպանության ձևով: Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մագիստրոսական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին տրվում է ղեկավար, նշանակվում է ընդդիմախոս: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը հաստատում է Համակարգչային գրաֆիկայի ամբիոնը:
Դասընթացներ
Բակալավրիատ
Առարկաներ (4 տարի) | Կրեդիտներ (240 կրեդիտ) |
Հայոց լեզու և գրականություն | 4 կրեդիտ |
Հայոց պատմություն | 4 կրեդիտ |
ֆիզկուլտուրա | – |
Փիլիսոփայություն | 2 կրեդիտ |
Քաղ. պաշտպանություն և ԱԻ հիմունքներ | 2 կրեդիտ |
Ինֆորմատիկա | 8 կրեդիտ |
Բնապահպանության հիմունքներ | 2 կրեդիտ |
Պլաստիկ անատոմիա | 2 կրեդիտ |
Հնագ, հին շրջանի և միջնադարի արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIX դդ հայ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
XV-XXI դդ արտ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
XX-XXI դդ հայ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
Գրաֆիկական դիզայնի պատմություն | 2 կրեդիտ |
Գունանկարչություն | 27 կրեդիտ |
Գծանկարչություն | 27 կրեդիտ |
Կոմպոզիցիա | 37 կրեդիտ |
Գրաֆիկական հիմունքներ | 2 կրեդիտ |
Պլաստիկ անատոմիա | 2 կրեդիտ |
Գրաֆիկայի հիմունքներ | 2 կրեդիտ |
Վեբ դիզայն | 4 կրեդիտ |
Եռաչափ մոդելավորում | 8 կրեդիտ |
Պոլիգրաֆ հիմունքներ | 4 կրեդիտ |
Շրիֆտ | 7 կրեդիտ |
Վիզուալիզացիա | 4 կրեդիտ |
Էլեկտրոնային մեդիա | 2 կրեդիտ |
Պոլիգրաֆ տեխնոլոգիա | 2 կրեդիտ |
Գրավյուրա | 4 կրեդիտ |
Համակարգչային մոդելավորում | 3 կրեդիտ |
Համակարգչային նախագծում | 3 կրեդիտ |
Էլեկտրոնային կայքի ձևավորում | 2 կրեդիտ |
Եռաչափ գրաֆիկա | 4 կրեդիտ |
Նախատպագրություն | 4 կրեդիտ |
Էլեկտրոնային գովազդ | 2 կրեդիտ |
Կամընտրական դասընթացներ | 8 կրեդիտ |
Ուսումնական պրակտիկա | 12 կրեդիտ |
Նախադիպլոմային պրակտիկա | 26 կրեդիտ |
Դիպլոմային | 4 կրեդիտ |
Մագիստրատուրա
Առարկաներ (2 տարի) | Կրեդիտներ (120 կրեդիտ) |
Գեղագիտություն | 2 կրեդիտ |
Հետազոտության մեթոդներ | 6 կրեդիտ |
Համակարգչային գրաֆիկա | 11 կրեդիտ |
Կոմպոզիցիա | 15 կրեդիտ |
Կոնցեպտուալ արվեստը համակարգչային գրաֆիկայում | 6 կրեդիտ |
Վեբ ծրագրավորում | 10 կրեդիտ |
Նախագծի կառավարում | 2 կրեդիտ |
Պորտֆոլիո նախագիծ | 2 կրեդիտ |
Կամընտրական դասընթացներ | 4 կրեդիտ |
Հետազոտական աշխատանք | 32 կրեդիտ |
Մագիստրոսական թեզի և նախագծի պատրաստում | 28 կրեդիտ |
Թեզի պաշտպանություն | 2 կրեդիտ |
Կոնտակտներ՝
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետ
Դեկան՝ պրոֆ. Ավետիք Ավետիսյան
Հեռ. (+37410) 54 36 71
Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոն
Վարիչ՝ գիտ․թեկնածու, պրոֆ․ Հայկ Փայասլյան
Հեռ. (+37410) 54 36 71
Գծանկարի և գունանկարի ամբիոն
Վարիչ՝ գիտ․ թեկնածու, դոցենտ Վահե Գասպարյան
Հեռ. (+37410) 22 52 68