Համագործակցության նոր հնարավորություններ Խարկովի դիզայնի և արվեստների ազգային ակադեմիայի հետ
Ապրիլի 17-ին Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանն աշխատանքային այց էր կատարել Խարկովի դիզայնի և արվեստների ազգային ակադեմիա: Այցի ընթացքում Այվազյանը հանդիպել է ակադեմիայի ռեկտոր Վիկտոր Դանիլենկոյի, Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Վոլոդիմիր Շևչենկոյի, Միջավայրի դիզայնի ֆակուլտետի դեկան Վիկտորիա Բոնդարենկոյի, ինչպես նաև բուհի դասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթական համակարգերի նմանությունները և յուրահատկությունները, արվեստի բուհերին հատուկ զարգացման տենդենցները և երկու բուհերի համագործակցության զարգացման հնարավոր ուղղիները: Մկրտիչ Այվազյանին հրավիրել են ծանոթանալու այդ օրը Խարկովի ակադեմիայում անցկացվող Դիզայնի համաուկրաինական ուսանողական օլիմպիադայի աշխատանքների գնահատմանը: Օլիմպիադայի մասին ավելի մանրամասն կարող եք իմանանալ https://www.facebook.com/ksada.art/ հղումով։