Լոնդոնում «սառցե ժամացույց» է հայտնվել
Լոնդոնում, «Tate Modern» պատկերասրահին հարակից հրապարակում ահռելի առցաբեկորներ են հայտնվել։ Դա դանիացի նկարիչ Էլիասոնի ինստալլյացիան է՝ «Սառցե ժամացույց» վերնագրով։ Սառցաբեկորները կտրվել են Գրենլանդիայի ֆյորդերից մեկի սառցածածկույթից ու տեղափոխվել Լոնդոն։
Ինստալլյացիան թույլատրրվում է շոշափել։ Մոտակա երկու շաբաթվա ընթացքում այն դանդաղ հալվելու է՝ հիշեցնելով այն մասին, թե գլոբալ տաքացման հետևանքով ինչ է կատարվում արկտիկական սառույցի հետ։ Նշենք, որ նկարիչն այս նախագիծն արդեն ցուցադրել է Կոպենհագենում և Փարիզում։ Լոնդոնում ինստալլյացիայի ներկայացումն անցակացվում է ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխություններին նվիրված միջազգային կոնֆերանսին զուգահեռ։