Դասական հայտնի կտավներն ու իրականությունը՝ մեկ նկարում
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում բնակվող արտ-տնօրեն, դիզայներ և լուսանկարիչ Հայաթի Էվրենին յուրօրինակ ժամանակի մեքենա է ստեղծել։
«Photoshop»-ի օգնությամբ նա ստանում է զարմանալի ներդաշնակ ու զվարճալի նկարներ՝ մեկ պատկերում միավորելով կերպարներ և դետալներ դասական կտավներից և ժամանակակից իրականությունից: Շնորհիվ անսպասելի սյուժեների՝ Հայաթին դարձել է Ինստագրամի իսկական աստղ։ Նրա էջն ունի ավելի քան 37 000 հետևորդ: