4 տարի բակալավրիատ
2 տարի մագիստրատուրա
2 տարի մագիստրատուրա
ՀԳՊԱ-ն առաջարկում է գեղանկարչություն մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` ուսուցման առկա հիմունքով: Կրթական ծրագրերի հիմքում ընկած են դասական և ազգային մշակութային ավանդույթներն ու արժեքները: Ծրագրերը մշակված են ժամանակակից տեխնոլոգիաների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա: Ուսանողները սովորում են գծի և գույնի միջոցով ստանալ ծավալատարածային պատկերներ, օգտագործել պլաստիկ ծավալներ, գտնել կոմպոզիցիոն կառուցվածքի ու գունային ինքնատիպ լուծումներ: Հատուկ ուշադրություն է դարձվում բնորդի հետ աշխատանքին, քանի որ բնորդի ճիշտ պատկերումն ու կոմպոզիցիայի գունային գամմայի ընտրությունը գեղանկարչության մասնագիտական վարպետության հավաստի գրավականն են: