Բենքսիի կտավները թանկացել են
Բրիտանացի նկարիչ Բենքսիի ստեղծագործությունների գինը կտրուկ բարձրացել է «Կարմիր փուչիկով աղջիկը» («Girl With Red Balloon») կտավի սկանդալային «ինքնաոչնչացումից» հետո։ Փարիզում կայացած «Artcurial» աճուրդում վաճառվել է նկարչի երեք կտավ, բոլորն էլ մի քանի անգամ ավելի թանկ, քան նախապես հաշվարկել էին կազմակերպիչները։
Ինչպես հաղորդում է Եվրանյուզը, ամենաթանկը վաճառվել է «Կանգնիր և որոնիր» կտավը։ Աճուրդային տունը պլանավորել էր այդ ստեղծագործության համար ստանալ 30 000 եվրո, սակայն արվեստի ոմն անանուն սիրահար այն գնահատել է 65 000։ Եվս մեկ աշխատանք վաճառվել է 36 000 եվրոյով, իսկ «Վիկտորիա թագուհին ինչպես լեսբուհի» կտավը վաճառվել է 11 700-ով։
Հիշեցնենք, որ վերջերս «Sotheby’s» աճուրդում Բենքսիի «Կարմիր փուչիկով աղջիկը» կտավը 1 042 000 եվրոյով վաճառվելուց անմիջապես հետո շրջանակի տակ թաքնված հատուկ մեխանիզմն աշխատել է ու կտրատել նկարը։