Արվեստի տիկնիկային պատմություն
Կանադական «Today Is Аrt Day» ընկերությունն սկսել է թողարկել անցյալի հանճարեղ նկարիչներին պատկերող տիկնիկներ, որոնք լրացնում է ճանաչելի կամ պարզապես գեղեցիկ մանրամասներով:
«Մենք ցանկանում ենք տիկնիկների միջոցով մարդկանց հաղորդակից դարձնել համաշխարհային արվեստին»,- ասել է նախագծի հեղինակ Դավիդ Բոլյեն:
Հավաքածուն անընդհատ համալրվում է նոր կերպարներով: Օրինակ, Կլոդ Մոնեի ափին ջրաշուշան է. նկարիչն այս ծաղիկը պատկերում էր ամբողջ կյանքի ընթացքում: Գուստավ Կլիմտը ձեռքերում սիրելի կատվին է պահում և այնպիսի տեսք ունի, ինչպես իր ամենահայտնի լուսանկարոմ:
Ավելի վաղ թողարկված տիկնիկների թվում են մթության մեջ շողացող մորուքով Լեոնարդո դա Վինչին, փոխվող բեղերով և փափուկ ժամացույցով Սալվադոր Դալին և, իհարկե, գնորդների շրջանում ամենամեծ պահանջարկ վայելող հերոսը՝ հանվող ականջով Վինսենթ վան Գոգը: