ԱՐԵՎԵԼՔԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԳՈՒՆԱՊՆԱԿ
Տպավորություններ պլեներից
Սույն թվականի հուլիսի 11-19-ը Ղրղզստանում անցկացվեց «ԱՐԵՎԵԼՔԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԳՈՒՆԱՊՆԱԿ» վերնագիրը կրող միջազգային պլեները, որին մասնակցեցին նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս Վաչագան Ազատյանը և ՀԳՊԱ-ի ուսանողներ Լուսինե Գաբրիելյանը և Մուշեղ Հակոբյանը: Պլեներն անց է կացվել Նարինսկի շրջանում, որտեղ տարբեր երկրների ուսանողներն ու դասխոսները պատկերել են տեղի բնությունը:
Մասնակիցներն իրենց տպավորություններով կիսվել են մեզ հետ.
«Տպավորված եմ ճամփորդությունով, նոր երկիր, նոր մշակույթ, նոր ծանոթություններ, նոր ընկերներ։ Ինձ հետ բերել եմ անմոռանալի ու վառ հիշողություններ ամբողջ կյանքիս համար։ Շնորհակալ եմ Ղրղզստան քո հյուրընկալության ու ջերմ ընդունելության համար», ասաց Վաչագան Ազատյանը։
«Մենք վերադարձել ենք վառ ու ջերմ հիշողություններով՝ տպավորված Ղրղզստանի մշակույթից, բնությունից ու մարդկանց ջերմ ընդունելությունից: Հատկապես տպավորիչ էր այնտեղ տեղի ունեցած մշակութային փառատոնը, որին մասնակցել ենք նաև մենք: Այս պլեների ընթացքում ձեռք բերեցինք մեծ փորձ այլ երկրների նկարիչների հետ շփվելով և մեր գիտելիքներով կիսվեցինք մյոսների հետ», պատմեց Լուսինե Գաբրիելյանը։
Մուշեղ Հակոբյանը բացի Նարինսկը պատկերելուց, զարդարեց բնությունը իր քանդակներով:
Հուլիսի 24-ին Ղրղզտանում տեղի ունեցավ պլեների ընթացքում կատարված աշխատանքների ցուցահանդեսը:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան իր շնորհակալությունն է հայտնում Ղրղզստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությանը և «ԱՐՏ-ԱՐԱԲԱ» հասարակական հիմնադրամին և Ղրղզստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարության արվեստի զարգացման վարչության գլխավոր մասնագետ ԴԱՄԻՐԱ ԱԼԻՇԲԱԵՎԱՅԻՆ այս միջացառման կազմակերպման և իրականացման համար:
ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժին