ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Սույն թվականի հոկտեմբերի 14-19-ը ԷՐԱԶՄՈՒՍ+-ը նշում է իր ընդգրկվածությունը աշխարհի տարբեր ծայրերում, որի ընթացքում տարբեր բուհեր, հաստատություններ և կառույցներ իրականացում են տարաբնույթ միջոցառումներ։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նույնպես անմասն չմնաց նմանատիպ միջոցառումների իրականացումից և հոկտեմբերի 18-ին կազմակերպեց հանդիպում Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2023/2024 ուս․տարվա առաջին կիսամյակի ընթացքում բուհից դեպի գործընկեր հաստատություններ կարճաժամկետ ուսման մեկնած ուսանողների արձանագրած արդյունքների և տպավորությունների շնորհանդեսը։
Հանդիպմանը ներկա էր նաև ԷՐԱԶՄՈՒՍ+ ազգային գրասենյակից Անի Համբարձումյանը։
Հանդիպումը համեմված էր գունեղ և տեղեկատվական շնորհանդեսներով և անցավ բավականին անմիջական մթնոլորտում՝ ուղեկցվելով հարցուպատասխաններով և քննարկումներով։