Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի առաքելությունն է.
- տրամադրել բարձրագույն կրթություն՝ իրականացնելով բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրեր արվեստի տեսության, կերպարվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի, դիզայնի և ճարտարապետության ոլորտներում` ակադեմիական և արդի մոտեցումների կիրառման, ստեղծագործական և կրթական գործընթացները հասարակական կարիքներին համապատասխանեցման միջոցով,
- նպաստել ազգային մշակույթի և տնտեսության զարգացմանը` պատրաստելով ազգային ու միջազգային մակարդակներում մրցունակ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ,
- զարգացնել արվեստի հետազոտությունը՝ նպաստելով գիտական մտքի և ազգային մշակույթի տարածմանը,
- ազգային արժեքների ձևավորմամբ նպաստել հասարակության համախմբմանը և գեղագիտական ճաշակի բարձրացմանը: